Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը
Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան և վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին):
2. Առանց ծնողական խնամքի մնացած և դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին։
Նշված կազմակերպությունները կարող են այդ գումարները պահել բանկում։ Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաներին պահելու համար։ Կազմակերպությունը, երբ երեխան թողնում է այն, նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցում է երեխայի անվամբ բացված բանկային հաշվին։
(72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)