ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 92. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու ձևերն ու կարգը
Հոդված 92. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու ձևերն ու կարգը
1. Ալիմենտ վճարելու ձևերն ու կարգը որոշվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ:
2. Ալիմենտը կարող է վճարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակի և (կամ) այլ եկամտի նկատմամբ բաժնային չափով, պարբերաբար վճարվող կայուն դրամական գումարով, միանվագ վճարվող կայուն դրամական գումարով, գույք տրամադրելու միջոցով, ինչպես նաև այլ ձևերով, որոնց համար համաձայնություն է կայացվել։
3. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության մեջ կարող է նախատեսվել ալիմենտ վճարելու տարբեր ձևերի համակցում։