Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը
Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը
1. Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (ընդ որում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը դրվում է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա։
Խնամակալության և հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վարում են նման երեխաների հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից, ընտրում են այդ երեխաներին տեղավորելու ձևերը:
Խնամակալության և հոգաբարձության մարմիններից բացի, իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում։
2. Խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի անհատական կազմը համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Խնամակալության և հոգաբարձության հարցերի մարմնի կամ հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: