Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-04-19-ից մինչև 2005-08-22։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 114. Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը

գործել է մինչև 2005-08-22Բացել ARLIS-ում

Հոդված 114. Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը

1. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։

2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։