Հոդված 138. Խնամատար ծնողները
Հոդված 138. Խնամատար ծնողները
1. Խնամատար ծնողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝
ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
բ) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական սահմանափակ իրավունքներով անձանց.
դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
զ) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ.
է) այն անձանց, որոնք այդ պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի երեխայի նվազագույն կենսապայմանները.
ը) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.
թ) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն` քաղաքացու կյանքի և առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:
2. Խնամատար ծնողների ընտրությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ։
3. Խնամատար ծնողները դաստիարակության հանձնված երեխայի (երեխաների) նկատմամբ ձեռք են բերում խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներ ու պարտականություններ։