Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-04-19-ից մինչև 2005-08-22։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 20 · ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Հոդված 137. Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը

գործել է մինչև 2005-08-22Բացել ARLIS-ում

Հոդված 137. Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը

1. Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում՝ երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագրի հիման վրա։

Երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների (ամուսինների կամ առանձին քաղաքացիների, ովքեր ցանկանում են դաստիարակության նպատակով երեխաներին վերցնել իրենց ընտանիք) միջև:

2. Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիքում դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչև նրա չափահաս դառնալը՝ պայմանագրով նախատեսված ժամկետով։

4. Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագրով պետք է նախատեսվեն երեխայի (երեխաների) ապրուստի, դաստիարակության և կրթության պայմանները, խնամատարների իրավունքներն ու պարտականությունները, խնամատար ընտանիքի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի դադարման հիմքերն ու հետևանքները։

Խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության չափը և խնամատար ընտանիքին տրամադրվող արտոնությունները, կախված դաստիարակության հանձնված երեխաների քանակից, սահմանվում են խնամատար ընտանիքի մասին կանոնադրությամբ։

5. Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել խնամատար ծնողների նախաձեռնությամբ, հարգելի պատճառների (հիվանդություն, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխում, երեխայի (երեխաների) հետ փոխըմբռնման բացակայություն, երեխաների միջև բախումներ և այլն) առկայության դեպքում, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխային (երեխաներին) պահելու, դաստիարակելու և կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային (երեխաներին) ծնողներին վերադարձնելու կամ երեխային (երեխաներին) որդեգրելու դեպքերում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։