Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-04-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-04-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 17 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 111. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորումը

գործել է մինչև 2010-04-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 111. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորումը

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները դաստիարակության համար ենթակա են հանձնման ընտանիք (որդեգրման), խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բոլոր տիպի կազմակերպություններ (դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ)։

Երեխային տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները։ 2. Մինչև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին դաստիարակության համար ընտանիքում կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում տեղավորելը երեխաների խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։ 3. (մասն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-144-Ն)

(111-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։