Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-04-17։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 115. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեության անթույլատրելիությունը

գործել է մինչև 2010-04-17Բացել ARLIS-ում

Հոդված 115. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեության անթույլատրելիությունը

1. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը:

2. Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:

3. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(115-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։