Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-04-17։Բացել գործող տեքստը
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 8 · ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հոդված 33. Ամուսնական պայմանագիր կնքելիս, փոփոխելիս և լուծելիս պարտատերերի իրավունքների երաշխիքները

գործել է մինչև 2010-04-17Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ամուսնական պայմանագիր կնքելիս, փոփոխելիս և լուծելիս պարտատերերի իրավունքների երաշխիքները

1. Ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, դրա փոփոխման կամ լուծման մասին։ Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով՝ անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից։

2. Պարտապան ամուսնու պարտատերը (պարտատերերը) իրավունք ունի պահանջելու փոփոխել իրենց միջև կնքված պայմանագրի պայմանները կամ լուծել պայմանագիրը՝ հանգամանքների էական փոփոխությունների պատճառով՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։