Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-04-17։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները

գործել է մինչև 2010-04-17Բացել ARLIS-ում

Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները

1. Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի շահերը։

2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով հանձնվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին հանձնելը հակասում է նրա շահերին, ապա երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։

3. Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաև որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև ծննդյան փոփոխված ժամանակը և վայրը պահպանելու հարցը։

Տասը տարին լրացած երեխայի անունը, հայրանունը և ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։