ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 19 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն
Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն
1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի՝ նրանց պահելու, դաստիարակելու և կրթություն տալու, ինչպես նաև նրանց իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակներով։
2. Երեխաների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն նշանակվում և դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։