ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 106. Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում
Հոդված 106. Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում
1. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել` սույն օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 91-րդ և 92-րդ հոդվածներին համապատասխան։
2. Համաձայնություն չկնքվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու և ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին։