Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 108. Ալիմենտային պարտավորությունների դադարումը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 108. Ալիմենտային պարտավորությունների դադարումը

1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվան դեպքում` այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով։

2. Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝

ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխաների լրիվ գործունակություն ձեռք բերելով.

բ) երեխային որդեգրելիս, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը.

գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ կարիքավորությունը դադարելիս.

դ) անաշխատունակ, օգնության կարիք ունեցող և ալիմենտ ստացող նախկին ամուսնու նոր ամուսնություն կնքելիս.

ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։