Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 17 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը

1. Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա։

Խնամակալության և հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վարում են նման երեխաների հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից, ընտրում են այդ երեխաներին տեղավորելու ձևերը:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններից բացի, իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում։

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց անհատական կազմը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(109-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։