Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ ընտանեկան օրենսդրության և քաղաքացիական օրենսդրության կիրառումն անալոգիայի կարգով

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ ընտանեկան օրենսդրության և քաղաքացիական օրենսդրության կիրառումն անալոգիայի կարգով

Եթե ընտանիքի անդամների միջև հարաբերությունները կարգավորված չեն ընտանեկան օրենսդրությամբ կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում են նշված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորող քաղաքացիական իրավունքի նորմերը, ապա նման հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան և (կամ) քաղաքացիական իրավունքի նորմերը (օրենքի անալոգիա)։ Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են՝ ելնելով ընտանեկան կամ քաղաքացիական իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։