Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 148. Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 148. Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները

Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան։ Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների և ծնողների ու զավակների միջև այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։