Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հոդված 19. Հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեությունը

1. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

2. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

(19-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։