Հոդված 11. Պետական պարտքը կառավարող մարմինները
Հոդված 11. Պետական պարտքը կառավարող մարմինները
1. Կառավարության պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումն իրականացնում է լիազոր մարմինը, համայնքների պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումը` տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտքային պարտավորություն ստանձնում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինն իրականացնում է կառավարության պարտքի գրանցում, հաշվառում և պատասխանատու է այդ հաշվառման հավաստիության համար: Կառավարության պարտքի գրանցման և հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
4. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի ավագանու սահմանած կարգով իրականացնում են համայնքների պարտքի գրանցում, հաշվառում և պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար: