Հոդված 17. Պետական պարտքի աղբյուրները
Հոդված 17. Պետական պարտքի աղբյուրները
1. Պետական պարտքի աղբյուրներն են`
1) ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված դրամական միջոցները.
2) ռեզիդենտների ձեռք բերած համայնքային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված դրամական միջոցները.
3) ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Կառավարությանը տրամադրված փոխառությունները և վարկերը.
4) ռեզիդենտների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված փոխառությունները և վարկերը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետևանքով ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների հանդեպ որպես պետական պարտք վերաձևակերպված երրորդ անձանց պարտավորությունները.
6) ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների հանդեպ պետական պարտքի վերաձևակերպման պայմանագրերը.
7) ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ պայմանական պարտավորությունները պետական պարտք ձևակերպելու գործարքները: