Հոդված 3. Կառավարության պարտքի սահմանային շեմը
Հոդված 3. Կառավարության պարտքի սահմանային շեմը
1. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է, որը գերազանցելու դեպքում գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «գ» կետով և 8.4-րդ մասի «բ» կետով սահմանված դրույթները:
2. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «բ» կետով և 8.4-րդ մասի «ա» կետով սահմանված դրույթները, իսկ 40 տոկոսը գերազանցելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետով սահմանված դրույթները: