Հոդված 21. Պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկումը
Հոդված 21. Պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկումը
1. Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է լիազոր մարմնին:
2. Շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի և համայնքային պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների և մարման կարգերը հաստատում է Կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների և մարման գործընթացներին առնչվող փաստաթղթերն ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը։