Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 8. Պետական պարտքի կառավարման նպատակները
Հոդված 8. Պետական պարտքի կառավարման նպատակները
1. Պետական պարտքի կառավարման հիմնական նպատակը միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում Կառավարության և համայնքների ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության և վճարային պարտավորությունների կատարման ապահովումն է հնարավոր նվազագույն ծախսերով և պարտքի կառուցվածքի ռիսկերի խելամիտ մակարդակի պայմաններում:
2. Պետական պարտքի կառավարման նպատակներ են`
1) կառավարության և համայնքների պարտքի օպտիմալ կառուցվածքի ձևավորումը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը.
2) պետական պարտքի կառավարման և դրամավարկային քաղաքականությունների համակարգումը, այդ թվում՝ դրա շրջանակում վճարային հաշվեկշռի աջակցությունը և պահուստների համալրումը: