Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. Պետական պարտքի կառավարման սկզբունքները
Հոդված 10. Պետական պարտքի կառավարման սկզբունքները
1. Պետական պարտքի կառավարումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
1) թափանցիկություն՝ պետական պարտքի կառավարման նպատակադրումների և քաղաքականությունների հստակ սահմանում և բացահայտում.
2) հաշվետվողականություն՝ պետական պարտքի կառավարման վերաբերյալ հաշվետվողականություն օրենսդիր մարմնի և հանրության առջև.
3) կանխատեսելիություն՝ պարտավորությունների կառավարման գործառնությունների (այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավման և սպասարկման) թափանցիկություն և կանխատեսելիություն.
4) հրապարակայնություն՝ պետական պարտքի և պարտավորությունների կառավարման գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ժամանակին, պատշաճ կերպով և ամբողջ ծավալով բացահայտում և դրանց հանրային հասանելիություն: