Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Հանրային հատվածի պարտքի հրապարակայնությունը
Հոդված 16. Հանրային հատվածի պարտքի հրապարակայնությունը
1. Հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունները լիազոր մարմին են ներկայացնում իրենց պարտքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. Լիազոր մարմինը իր սահմանած կարգով իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հանրային հատվածի պարտքի վերաբերյալ տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ առնվազն հանրային հատվածի պարտքի ծավալի և կառուցվածքի վերաբերյալ: