Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 18. Կառավարության պարտքի սպասարկումը
Հոդված 18. Կառավարության պարտքի սպասարկումը
1. Կառավարության պարտքի սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները բավարար չեն կառավարության պարտքի սպասարկման համար, ապա կառավարության պարտքի սպասարկման ենթակա վճարումները կատարվում են ամբողջ ծավալով՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով ավելացնելով պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցները՝ տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների, ծախսերի կամ դեֆիցիտի փոփոխության միջոցով: