Հոդված 20. Կառավարությանը տրվող փոխառու միջոցները
Հոդված 20. Կառավարությանը տրվող փոխառու միջոցները
1. Հայաստանի Հանրապետության անունից ռեզիդենտների հետ փոխառության կամ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունի միայն լիազոր մարմինը:
2. Ռեզիդենտներից փոխառություններ և վարկեր կարող են ներգրավվել պետական գանձապետական պարտատոմսերի՝ փոխառության կամ վարկային պայմանագրի ստորագրման օրվան նախորդող 5-րդ օրվա եկամտաբերության կորի նույն ժամկետայնության պարտատոմսերի եկամտաբերությունից ոչ բարձր տոկոսադրույքով:
3. Վարկային միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինն իրավասու է պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով պարտքի կառուցվածքի ռիսկերի կառավարման շրջանակում կատարելու վարկի պայմաններով նախատեսված ֆիքսված և լողացող տոկոսադրույքների փոփոխություն, վարկի արժույթի փոփոխություն և վարկային միջազգային պայմանագրով կամ վարկի տրամադրման ընդհանուր ֆինանսական պայմանների վերաբերյալ այլ փաստաթղթով ամրագրված այլ փոփոխություն: