Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2012-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 11. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները

գործել է մինչև 2012-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 11. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները

1. Անշարժ գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են գրավոր փաստաթղթի տեսքով` գնահատման հաշվետվությամբ:

2. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի`

1) անշարժ գույքի գնահատման սուբյեկտների անվանումները, իրավաբանական հասցեները.

2) անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը.

3) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման հղումները գնահատման ստանդարտին, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` դրանց հիմնավոր պատճառաբանությունը.

4) գնահատվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները.

5) գնահատվող անշարժ գույքի ելակետային տվյալները, դրանց հավաստիության աղբյուրները.

6) անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը.

7) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման արդյունքում ստացված շուկայական արժեքների և դրանց համաձայնեցման արդյունքում ձևավորված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահաշվարկները, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` կիրառված դասական մեթոդ(ներ)ի արդյունքում ստացված և ձևավորված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահաշվարկները.

8) անշարժ գույքի գնահատման տվյալների առևտրային գաղտնիության պայմանները.

9) անշարժ գույքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման վերլուծությունը, եթե պատվիրատուն նման վերլուծության ցանկություն հայտնի.

10) անշարժ գույքի գնահատման համար օգտագործված փաստաթղթերի ցանկը.

11) պատվիրատուի և երրորդ անձանց առջև՝ գնահատողի պատասխանատվությունը.

12) անշարժ գույքի գնահատողի անունը, ազգանունը, ստորագրությունը, որակավորման վկայականի համարը:

3. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունում չեն թույլատրվում`

1) անշարժ գույքի գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ.

2) հրապարակել տեղեկություններ, որոնք օրենսդրության համաձայն հանդիսանում են առևտրային գաղտնիք.

3) անշարժ գույքի գնահատմամբ որոշված շուկայական գինը չարտահայտել համարժեք դրամով:

4. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատման գործունեություն իրականացնող անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով (ըստ ցանկության), լիցենզիայի համարի նշագրումով, ինչպես նաև նշվում է թերթերի քանակը, հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված թերթն ստորագրվում է գնահատողի կողմից:

5. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ ընդհանուր պահանջները սահմանվում են գնահատման ստանդարտով:

(11-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-115-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։