Հոդված 20. Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման կազմակերպումն ու իրականացումը
Հոդված 20. Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման կազմակերպումն ու իրականացումը
1. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորումը (այսուհետ` որակավորում) կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը որակավորման քննությունների միջոցով:
2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած հանձնաժողովը, որի կազմի մեջ մտնում են լիազոր մարմնի և լիցենզավորված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց ներկայացուցիչները` իրենց համաձայնությամբ:
3. Որակավորման անցկացման կարգը, հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը:
4. Որակավորման հանձնաժողովը լիազոր մարմին առաջարկություններ է ներկայացնում անշարժ գույքի գնահատողին մասնագիտական որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:
5. Անշարժ գույքի գնահատողի որակավորումը (վերաորակավորումը) իրականացվում է երեք տարին մեկ:
6. Անշարժ գույքի գնահատողների որակավորման քննություններին մասնակցելու նպատակով գնահատողը մասնակցում է որակավորման դասընթացներին, որը կազմակերպում է լիազոր մարմինը` հավատարմագրված ուսումնական հաստատությունների ներգրավմամբ և դասընթացների մասնակիցների միջոցների հաշվին:
7. Դասընթացներն ավարտած մասնակիցներին տրամադրվում է փաստաթուղթ, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը:
8. Անշարժ գույքի գնահատողի որակավորում և անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա ունեցող անձանց անվանացանկերը յուրաքանչյուր տարի հրապարակվում են մամուլում: