Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2012-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 16. Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2012-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 16. Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները

1. Պատվիրատուն իրավունք ունի`

1) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջելու` ցույց տալ անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիայի և մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակները.

2) ինքնուրույն ընտրելու անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց.

3) անշարժ գույքի գնահատման արժանահավատությունը բողոքարկելու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատական մարմնում.

4) պահանջելու անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում.

5) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Պատվիրատուն պարտավոր է`

1) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց պատվիրել Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի գնահատման իրականացում.

2) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց տրամադրել անշարժ գույքի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր և հավաստի տեղեկություններ.

3) չխոչընդոտել և չմիջամտել անշարժ գույքի գնահատման գործընթացին.

4) պատշաճ կերպով կատարել իր պայմանագրային պարտավորությունները.

5) կրել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։