Հոդված 9. Անշարժ գույքի գնահատման գործունեության կազմակերպումը և իրականացումը
Հոդված 9. Անշարժ գույքի գնահատման գործունեության կազմակերպումը և իրականացումը
1. Անշարժ գույքի գնահատման գործունեությունն իրականացվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման լիցենզիայի առկայության դեպքում:
2. Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում է անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա:
3. Անշարժ գույքի գնահատման պատվերի իրականացման իրավական հիմք է հանդիսանում անշարժ գույքի գնահատման սուբյեկտների միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):
4. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն անշարժ գույքի գնահատման պատվերն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր:
5. Անշարժ գույքի գնահատումը լիցենզավորված գործունեություն է: