Գլուխ 2 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 12. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության կիրառումը
Հոդված 12. Անշարժ գույքի գնահատման հաշվետվության կիրառումը
1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) կարող է օգտագործվել անշարժ գույքի նկատմամբ օտարման, վարձակալման և այլ գործարքներ իրականացնելիս, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ որոշումներ կայացնելիս, սույն օրենքի
8-րդ հոդվածում նշված դեպքերում, եթե լիազոր մարմնի որոշմամբ տվյալ հաշվետվության նկատմամբ վերագնահատման պահանջ չի ներկայացվել:
2. Հաշվետվությամբ ձևավորված անշարժ գույքի գնահատման (վերագնահատման) արդյունքները կարող են հիմք հանդիսանալ իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում դրանք արտացոլելու և դրանց հետ կապված համապատասխան ձևակերպումների իրականացման համար: