Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2012-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 22. Վկայականի գործողության դադարեցումը

գործել է մինչև 2012-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 22. Վկայականի գործողության դադարեցումը

1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ, եթե մասնագիտական որակավորում ունեցող գնահատողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև նրա վերաբերյալ առկա է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռ կամ դատավճիռ:

2. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով վկայականի գործողության դադարեցման դեպքում ֆիզիկական անձին թույլատրվում է մասնակցել մասնագիտական որակավորման քննության որակավորման նոր դասընթացներին մասնակցելուց հետո, եթե բեկանվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ դատարանի դատավճիռը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։