Հոդված 23. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող լիազոր մարմինը
Հոդված 23. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող լիազոր մարմինը
1. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող
լիազոր մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Լիազոր մարմինը`
1) հաստատում է անշարժ գույքի գնահատողների լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.
2) հաստատում է անշարժ գույքի գնահատողների որակավորման անցկացման կարգը, հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.
3) հաստատում է որակավորման վկայականի և դասընթացի մասնակցի փաստաթղթի ձևերը.
4) որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում և անցկացնում է անշարժ գույքի գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.
5) հավատարմագրված ուսումնական հաստատությունների միջոցով կազմակերպում և անցկացնում է գնահատողների որակավորման դասընթացները.
6) ընդունում է որոշումներ՝ վկայականի տրամադրման, վերաձևակերպելու և գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.
7) լիցենզավորող հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն՝ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`
ա) շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջում է հաշվետվություններ,
բ) կատարում է անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ,
գ) կասեցնում է անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիայի գործողությունը և պահանջ է դնում կասեցումից հետո իրականացնել տվյալ անշարժ գույքի կրկնական գնահատում,
դ) յուրաքանչյուր տարի մամուլում հրապարակում է անշարժ գույքի գնահատողի որակավորում և անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա ունեցող անձանց անվանացանկերը.
8) իրականացնում է անշարժ գույքի գնահատմանն առնչվող օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ: