Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը
Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը
Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման, օգտագործման և պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետները և փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների՝ նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
(69-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)