Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-11-ից մինչև 2025-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ

Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը

գործել է մինչև 2025-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 69. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը

Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման, օգտագործման և պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետները և փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով:

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների՝ նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

(69-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)

(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։