Հոդված 114. Քրեական և վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար
Հոդված 114. Քրեական և վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված գործարքները կատարելու համար, ինչպես նաև՝
1) ջրային համակարգերն ինքնակամ զբաղեցնելու կամ ջուրն ինքնակամ և ոչ նպատակային օգտագործելու,
2) առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու և (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու,
3) օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավելի ջրերն աղտոտելու,
4) առանց ջրերի աղտոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող (նվազեցնող) կառուցվածքների կոմունալ և այլ օբյեկտներ օգտագործման հանձնելու,
5) ջրային համակարգերն առանց սույն օրենսգրքով սահմանված ջրային համակարգի օգտագործման թույլտվության կամ դրա պայմանների խախտմամբ օգտագործելու և ջրերի պետական հաշվառում չկատարելու,
6) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու,
7) ջրերի աղտոտում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ առաջացնող՝ ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելու,
8) ջրերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու,
9) ջրային համակարգերը վնասելու և դրանց օգտագործման կանոնները խախտելու,
10) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու համար՝
մեղավոր անձինք կրում են քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել նաև սույն օրենսգրքի այլ պահանջները խախտելու համար։