Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-10-ից մինչև 2003-12-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը

գործել է մինչև 2003-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 38. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը

Յուրաքանչյուր ոչ մրցակցային ջրամատակարար պարտավոր է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը ներառում է այն ջրային համակարգի նկարագրությունը, որի միջոցով իրականացվում է ոչ մրցակցային ջրամատակարարումը և համարվում է տվյալ ջրային համակարգի անբաժանելի մասը:

Յուրաքանչյուր ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ սահմանվում և ամրագրվում է՝

1) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման իրավունքը.

2) մատուցվող ծառայությունների սակագները.

3) մատուցվող ծառայությունների որակին ներկայացվող պահանջները։

Նոր ջրային համակարգի շինարարության կամ գոյություն ունեցող ջրային համակարգի վերակառուցման դեպքում տվյալ ջրային համակարգի սեփականատերը պետք է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։