Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-10-ից մինչև 2003-12-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 35. Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը և պայմանագրով տրամադրելը

գործել է մինչև 2003-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 35. Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը և պայմանագրով տրամադրելը

Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության պայմաններով:

Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝

1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.

2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝

1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման թույլտվության պահանջները.

2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման համար պատասխանատվությունները.

3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորությունները և իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ:

Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբ փոխանցվող սեփականություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։