Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-10-ից մինչև 2003-12-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 43. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

գործել է մինչև 2003-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 43. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող անձը սույն օրենսգրքով սահմանված կարգով հայտ է ներկայացնում Կարգավորող հանձնաժողով:

Հայտն ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովը քննարկում և ընթացք է տալիս այդ հայտին:

Հայտերը քննարկելու և ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու ընթացակարգն ու պայմանները սահմանվում են Կարգավորող հանձնաժողովի կողմից՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովն ապահովում է հասարակայնության ծանուցումը և տալիս տեղեկատվություն՝ ջրային համակարգի հայցվող օգտագործման թույլտվության վերաբերյալ։

Առանձին դեպքերում ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար Կարգավորող հանձնաժողովը խորհրդակցում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հետ:

Կարգավորող հանձնաժողովը համապատասխան պետական կառավարման մարմիններին հնգօրյա ժամկետում ծանուցում է քննարկվող ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասին։ Ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տվյալ պետական կառավարման մարմիններն ապահովում են հայտի քննարկումն ու կարծիքների տրամադրումը:

Օրենքով նախատեսված դեպքում ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

Հասարակական քննարկումը և օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Կարգավորող հանձնաժողովը վերջնական քննության է առնում ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը՝ որոշելով և կցելով վերջնական հատուկ պայմանները, որոնք պահանջվում են ջրի որակը և քանակը պահպանելու համար, ներկայացնում է առաջարկություններ և ապահովում է համապատասխան պետական կառավարման մարմնի ստորագրությունը: Անհրաժեշտության դեպքում Կարգավորող հանձնաժողովը կարող է երկարաձգել որոշում ընդունելու ժամկետը, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս:

Կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության մասին որոշումը կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում, օգտագործման թույլտվությունը և որոշման պատճենն ուղարկում է հայտ ներկայացնողին, իսկ օգտագործման թույլտվության պատճենը՝ պետական ջրային կադաստր՝ գրանցման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։