Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 40. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության նախապայմանները
Հոդված 40. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության նախապայմանները
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի՝
1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի պահանջներին.
2) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին.
4) կարգավորող (ներառյալ՝ ջրերի) ստանդարտներին.
5) սույն օրենսգրքի համաձայն ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին: