Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2009-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը

գործել է մինչև 2009-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝

1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները.

2) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարումը և պահպանությունը.

3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները և նորմերը.

4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի.

5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը և վերահսկում է դրանց կիրառումը.

6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը և հաստատում է կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշները.

7) հաստատում է մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները.

8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը և դրանց իրականացումը.

9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը.

10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները.

11) մասնակցում է ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.

12) աջակցում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացմանը, պլանավորման և կառավարման գործընթացում ներառում է դրանց արդյունքները.

13) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման գործընթացը.

14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները և մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար.

16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը և հասարակայնության ծանուցումը.

17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար.

18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը.

19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների և սահմանափակումների կատարման նկատմամբ:

Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված և ապակենտրոնացված կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանային կառավարման մարմիններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։