Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2009-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և չեղյալ համարելը

գործել է մինչև 2009-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և չեղյալ համարելը

Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրօգտագործման թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանված պարտավորությունները չկատարելը դիտվում է որպես ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտում՝ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության նորմերի կիրառմամբ:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձն այլևս դրա կարիքը չունի կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին, վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:

Հասարակական շահերը պաշտպանելու, ջրերի ստանդարտները և շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ջրօգտագործման թույլտվությունը կարող է կասեցվել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից: Եթե կասեցման պատճառն էկոլոգիական արտակարգ իրավիճակը չէ, ինչպիսիք են երաշտը, աղտոտումը կամ այլ աղետները, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը պետք է համարժեք փոխհատուցում ստանա հասցված վնասի դիմաց, ներառյալ` կորցված շահույթները:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձի համար սահմանում է ողջամիտ ժամկետ՝ նրա հետագա գործունեությունը թույլտվության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորություններն ապացուցելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։