Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2009-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը

գործել է մինչև 2009-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը

Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա այդ մարմնի ղեկավարը պետք է տվյալ անձին ծանուցի այդ մասին:

Ծանուցագրով կարող է պահանջվել վնաս հասցնող գործունեության անհապաղ դադարեցում` մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով հարցի լուծումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:

Ծանուցագրի պահանջները չկատարելու համար տույժերը կիրառվում են ծանուցումը տրվելու պահից մինչև ծանուցագրում ներկայացված պահանջների կատարումն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար: Տուժանքը կարող է սահմանվել աճող տույժերի տեսքով:

Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե ջրային ռեսուրսներն աղտոտող անձը ողջամիտ ժամկետում չի կատարում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի տված՝ խախտման ծանուցման մեջ պարունակվող հրահանգը, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կարող է ապահովել հրահանգում նշված միջոցառումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսներին հասցրած վնասը նվազեցնելու, ներառյալ՝ ազգային ջրային պաշարի մեծությունը և (կամ) ջրերի որակի ստանդարտները պահպանելու համար: Այդ դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարած ծախսերը փոխհատուցելու համար հետևյալ անձանցից՝

1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են կամ ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստել են աղտոտմանը.

2) հողի սեփականատիրոջից, որի օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել աղտոտումը կամ առաջացել է աղտոտման հնարավորությունը.

3) որոնք իրավունք են ունեցել օգտագործել հողն այն պահին, երբ տեղի է ունեցել աղտոտումը կամ առաջացել է աղտոտման հնարավորությունը.

4) որոնց անփութության հետևանքով չի կանխվել ջրային ռեսուրսների աղտոտումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։