Հոդված 42. Անհատական (անձնավորված) հաշվում ներառվող տեղեկատվությունը
Հոդված 42. Անհատական (անձնավորված) հաշվում ներառվող տեղեկատվությունը
Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար անձնավորված հաշվառման բազայում էլեկտրոնային և փաստաթղթային տեսքով բացված հաշվառման քարտում արտացոլվում են ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը և հետևյալ տվյալները.
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը և տարին.
3) (կետն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-223-Ն)
4) սեռը.
5) հաշվառման և (կամ) փաստացի բնակության վայրի հասցեն.
6) այն փաստաթղթի անվանումը, տալու ժամկետը, սերիան, համարը, որից վերցվել են տվյալները.
7) քաղաքացիությունը.
8) ֆիզիկական անձի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին օրենսդրությամբ սահմանված տվյալները և նրանց սոցիալական ապահովության քարտերի համարները.
9) աշխատավարձի (դրան հավասարեցված եկամտի) չափը, որից կենսաթոշակային ապահովագրության համար վճարումներ են կատարվել.
10) ապահովագրական վճարումների չափը` նշելով այն տարին և ամիսը, որոնց համար դրանք կատարվել են.
11) աշխատանքային և հանրօգուտ այլ գործունեության, պարտադիր զինվորական ծառայության, գործազրկության և օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածների մասին տվյալներ.
12) արտոնյալ կենսաթոշակային ապահովագրության իրավունք տվող աշխատանքի հատուկ պայմանների մասին տվյալներ.
13) կենսաթոշակների նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման) և վճարման օրը, ամիսը և տարին, կենսաթոշակի չափը.
14) կուտակման սկզբունքով ձևավորվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տվյալներ.
15) տեղեկություն ֆիզիկական անձի մահվան մասին:
Անհատական հաշվի` ֆիզիկական անձի հաշվառման քարտի ձևը սահմանում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազան ձևավորող և վարող լիազոր մարմինը:
(42-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-3-Ն, 14.12.04 ՀՕ-184-Ն, 11.11.05 ՀՕ-223-Ն)