Հոդված 9. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք
Հոդված 9. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք
1. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա են հետևյալ անձինք.
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվողները.
2) անհատ ձեռնարկատերերը.
3) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը:
Անձն ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու դեպքում:
2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձինք կենսաթոշակի իրավունք ունեն սույն օրենքով: Այդ անձանց ապահովագրական ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ: