Գլուխ 9 · ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված 43. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի վարումը
Հոդված 43. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի վարումը
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-184-Ն)
Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորում և վարում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը:
Անհատական տվյալները պաշտպանվում են օրենքով սահմանված կարգով:
Ֆիզիկական անձն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ անհատական (անձնավորված) հաշվառման բազայի` իրեն վերաբերող տվյալներին:
(43-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-184-Ն)