Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-04-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 65. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2007-04-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 65. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի իրավունքները և պարտականությունները

1. Սույն օրենքին համապատասխան կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի`

1) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների մասին.

2) իր լիազորությունների շրջանակում քննարկել կենսաթոշակային ոլորտում թույլ տրված խախտումները.

3) (65-րդ հ. 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-184-Ն)

4) գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջել կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ստուգել դրանց հավաստիությունը.

5) իրականացնել իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

2. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.

2) նշանակել, վերահաշվարկել և վճարել կենսաթոշակները.

2.1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի պահանջով տրամադրել կենսաթոշակների նշանակմանը (վերահաշվարկմանը) և վճարմանը վերաբերող փաստաթղթերը (կենսաթոշակի գործերը).

3) (65-րդ հ. 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-184-Ն)

4) օրենքով սահմանված կարգով քննարկել կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, վճարման և անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում փոփոխություններ կատարելու մասին բողոքները և դիմումները.

5) ապահովագրված անձին տարին երկու անգամ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, անվճար տեղեկատվություն տրամադրել նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին.

6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, կենսաթոշակառուին անվճար տրամադրել կենսաթոշակի վկայական:

Կենսաթոշակի վկայականի ձևն ու դրա տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(65-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն, 14.12.04 ՀՕ-184-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։