Հոդված 35. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը, չափը և նշանակման պայմանները
Հոդված 35. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը, չափը և նշանակման պայմանները
Սույն օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքի 26-27-րդ և 29-30-րդ հոդվածներով նախատեսված կարգով, որոնց դրույթները տարածվում են նաև առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների վրա, որոնց ծնողներն անհայտ են:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված անդամներից յուրաքանչյուրին նշանակվում է հիմնական կենսաթոշակի չափով:
Երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի կենսաթոշակը նշանակվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:
(35-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-72-Ն)