Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները
Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները
1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայորի կոչումը:
2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետի կոչումը:
3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության փոխգնդապետի կոչումը:
4. Գլխավոր պաշտոնի երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության մայորի կոչումը:
5. Գլխավոր պաշտոնի երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության կապիտանի կոչումը:
6. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության կապիտանի կոչումն է:
7. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության ավագ լեյտենանտի կոչումն է:
8. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության լեյտենանտի կոչումն է:
9. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի կոչմանը:
10. Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: