Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 51. Քննչական կոմիտեի կառուցվածքի հաստատումը և ծառայողների նշանակման կարգը

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 51. Քննչական կոմիտեի կառուցվածքի հաստատումը և ծառայողների նշանակման կարգը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը 20-օրյա ժամկետում նշանակում է քննչական կոմիտեի նախագահ:

2. Քննչական կոմիտեի նախագահը՝

1) պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը.

2) քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝

ա. 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ նշանակման նպատակով ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները,

բ. մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության և պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինների քննիչները քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվում են քննչական կոմիտեում պաշտոնի՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Պաշտոնի նշանակելիս պահպանվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ ծառայողի զբաղեցրած պաշտոնի խումբն ու ենթախումբը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նշանակումները կատարելուց հետո քննչական կոմիտեում թափուր պաշտոններում նշանակումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ մինչև սույն օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի կազմումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։